Թուրքամետ գրոհայինները սիրիական բանակի վրա հարձակումներ են ձեռնարկել Իդլիբում

Թուրքամետ գրոհայինները սիրիական բանակի վրա հարձակումներ են ձեռնարկել Իդլիբում

Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները սկսել են լայնածավալ հարձակումներ Մեծ Իդլիբում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա։ Մեծ Իդլիբն ընդգրկում է Իդլիբ եւ Համա նահանգները, Հալեպ նահանգի կեսը եւ Լաթաքիան։ Ըստ Al-Masdar News-ի, Լաթաքիայում հոկտեմբերի քսանյոթի առավոտյան թուրքամետ գրոհայինները տասնյակ հրթիռներ են արձակել Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ Մեծ կորուստների այն չի բերել կառավարական զորքերի շրջանում, թեեւ հարվածը եղել է բավական ինտենսիվ։ Այս հարվածը, ըստ պարբերականի, պատասխանն է եղել ռուսական ռազմական օդատիեզերական ուժերի կողմից «Ֆայլաք աշ-Շամ» խմբավորման ճամբարի ռմբահարման համար, որը գտնվում է Իդլիբի հյուսիսում։ Նշենք, որ այդ հարվածի ժամանակ ոչնչացվել էր ավելի քան երկու հարյուր գրոհային։