Պուտինը մտադիր է այցելել Դոնբաս

Պուտինը մտադիր է այցելել Դոնբաս

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելու ծրագրերի մասին։

«Ժամանակի ընթացքում դա տեղի կունենա, իհարկե, դա Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանն է», - լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է РИА-Новости-ն: Միաժամանակ Կրեմլի խոսնակն այլ մանրամասներ կամ ժամկետներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ փետվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական գործողությունից ամիսների անց, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնում և Զապորոժիեում հանրաքվեներ անցկացվեցին, ինչի արդյունքում Ուկրաինայի երբեմնի տարածաշրջաններն ընդգրկվեցին Ռուսաստանի Դաշնության կազմում։