Հայկական ֆուտբոլը գնում է ճիշտ ուղով․ գործկոմը նույնպես հրաժարական տվեց

Հայկական ֆուտբոլը գնում է ճիշտ ուղով․ գործկոմը նույնպես հրաժարական տվեց

«Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է, մենք այդ առումով ունենք դրական արդյունք, հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է, և մեր այսօրվա որոշումը միտված է հայկական ֆուտբոլի առողջացմանը։ Մենք որոշել ենք, որ պետք է հեռանանք, մաքրենք այդ դաշտը, և ձևավորվի նոր գործկոմ և նոր նախագահ»,- իր հրաժարականի մասին խոսելով ասաց ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ հրաժարական է տվել, քանի որ խոշոր հաշվով պարտության համար պատասխանատվություն է կրում, իսկ նախկինում էլ ասել էր, որ երկար ժամանակով չի գալիս ՀՖՖ․

«Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ ես երկար ժամանակով չեմ եկել ֆուտբոլի ֆեդերացիա, մեկ տարին լրացել է, և ես  կարծում եմ, որ մենք ՝ ես որպես նախագահ, գործադիր կոմիտեի անդամները կատարել են իրենց առաքելությունը և այսօր մենք՝ բոլորս ունեցել ենք կոնսենսուսային որոշում և հայտարարել  ենք մեր հրաժարականների մասին»։

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ Վանեցյանի հրաժարականը իր որոշումն է, իսկ գործկոմի հրաժարականն ու դեկտեմբերի 23-ին նիստ հրավիրելը՝ նոր գործկոմ ձևավորելու օրaկարգով, եղել է գործկոմի որոշումը»։