Միգրանտները կարող են ինքնուրույն հաշվառվել Госуслуги ծառայությունում

Միգրանտները կարող են ինքնուրույն հաշվառվել Госуслуги ծառայությունում

Ռուսաստանն, ինչպես հայտնի է, պարզեցնում է միգրացիոն հաշվառման կարգը։ Այժմ ԵԱՏՄ քաղաքացիները կարող են ինքնուրույն հաշվառվել, այդ թվում նաեւ՝ Госуслуги ծառայության միջոցով։ Նմանատիպ համակարգ գործում է նաեւ Բելառուսում։ Միաժամանակ, համաձայն ռուսական պաշտոնական տեղեկատվության, Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը 2025-26 թթ. համար առանցքային խնդիր է հայտարարել միգրացիոն որակյալ աճի ապահովումը։ Ի՞նչ է սա նշանակվում եւ ինչի համար է արվում։ Հիմնական թեզիսն այն է, որպեսզի ամրապնդվի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության եւ ԵԱՏՄ միասնական աշխատանքային շուկան, ինչպես նաեւ խթանվեն միգրացիայի մյուս ուղղությունները։

Բանն այն է, որ նախքան այս օրենսդրական փոփոխությունները, Ռուսաստանում միգրացիոն պատասխանատվությունը միգրանտներին ընդունող կողմի վրա էր դրված։ Ներկայումս օրենքը թույլ է տալիս, որ միգրանտն ինքնուրույն հաշվառվի։

Ընդ որում՝ այս դեպքում կարեւոր չէ, թե արդյոք միգրանտն ունի՞ անշարժ գույք ՌԴ տարածքում։ Կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միգրանտը տեղավորվում է հյուրանոցներում, առողջարաններում, բժշկական կամ սոցիալական հաստատությունում։ Բացի այդ, ըստ փորձագետների, առկա է տենդենց՝ ներդաշնակեցնելու օրենսդրությունները՝ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Սա կարեւոր է նրանով, որ եւս մեկ քայլ է անվտանգ եւ միասնական միգրացիոն տարածք ձեւավորելու գործում։ Ներկայում առկա գլոբալ մարտահրավերներին դեմ հանդիման միգրացիոն կառավարումն իրապես շատ կարեւոր է եւ այս առումով Հայաստանն էլ պետք է որոշակի ուշադրություն կենտրոնացնի թե ազգային թե ռեգիոնալ ինտեգրացիոն խնդիրների վրա։ Կա նաեւ տենդենց՝ հաջողված ռուս-բելառուսական փորձը բացի ԵԱՏՄ վրա տարածելուց, նաեւ տարածել ԱՊՀ տարածքի վրա։

Ի դեպ, առկա որոշ մարտահրավերներ, որոնք վերաբերում են ՌԴ-ում միգրացիոն հոսքերին, օրերս բարձրաձայնել էր Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ Կիրիլ պատրիարքը։ Դա, իհարկե, մեզ՝ հայերիս չի վերաբերում, որովհետեւ մենք կրոնա-հավատքային ընդհանուր տարածքում ենք գտնվում ՌԴ-ի հետ` որպես քրիստոնյա երկիր եւ ունենք միայն դավանա-հարանվանական տարբերություն։ Սակայն անհանգիստ Հարավային Կովկասում պետք է նման մարտահրավերներին չափազանց ուշադիր։