Մահացած է հայտնաբերվել «Գոլոսի» մասնակիցը

Մահացած է հայտնաբերվել «Գոլոսի» մասնակիցը

Ռուսական «Գոլոսի» մասնակից Ալեքսեյ Սաֆուլինը հայտնաբերվել է մահացած իր բնակարանում։ Այս մասին հայտնում է StarHit պարբերականը։ Մահվան պատճառը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։Մահվան հանգամանքները կպարզվեն ավելի ուշ իրականացվելիք քննության ընթացքում։ Սաֆուլինի բարեկամները կարծում են, որ 44-ամյա Ալեքսեյը ջրահեղձ է եղել լոգարանում քնելու պատճառով։ Արտիստի հետ վերջին հրաժեշտը հունիսի 13-ին։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Սաֆուլինը ճանաչում ձեռք բերեց որպես Մոսկովյան ֆիլհարմոնիայի եւ Մարիինյան թատրոնի արտիստ։ Մասնակցել է «Գոլոս»-ի վեցերորդ եթերաշրջանին։ Նրա ուսուցիը երգչուհի Պելագիան է եղել։