Անթալիայում բացվել է Թուրքիայի ամենաբարձր պտտվող անիվ ատրակցիոնը

Անթալիայում բացվել է Թուրքիայի ամենաբարձր պտտվող անիվ ատրակցիոնը

Թուրքիայում, Անթալիայում, բացվել է այդ երկրի ամենաբարձր պտտվող անիվ ատրակցիոնը, որը կոչվում է «Անթալիայի սիրտը»։

Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Անիվի բարձրությունը 90 մետր է։ Եվրոպայում այս ատրակցիոնից բարձր միայն «Լոնդոնյան աչքն» է։ «Անթալիայի սիրտը» պատրաստվել է Չինաստանում, կշռում է 400 տոննա։ Թուրքիա հասցվել է ծովային ճանապարհով։