Կիեւում ռուս դիվանագետը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»

Կիեւում ռուս դիվանագետը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»

Կիեւում ռուսաստանցի դիվանագետը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, Լվովի ռուսական գլխավոր հյուպատոսության աշխատակիցը տեղի բնակչից, ում հավաքագրել էին դեռ 2014-ից, ստացել է ինչ-որ տեղեկություններ։

Դիվանագետը հեռացել է Ուկրաինայից, իսկ լվովցին անցնում է քրգործով, որը կարող է արժենալ 15 տարվա բանտարկություն։