Global Citizen շարժման համերգը հավաքել է մոտ 7 միլիարդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար 

Global Citizen շարժման համերգը հավաքել է մոտ 7 միլիարդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար 

Global Citizen շարժումը հավաքել է մոտ 7 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ «Global goal: unite for our furure» բարեգործական համերգի միջոցով։ «Դուք միացել եք լավագույն արտիստներին, որպեսզի կոչ անեք աշխարհի առաջնորդներին, մեկենասներին եւ կորպորացիաներին՝ աջակցելու մեր առաքելությանը՝ օգնել մարդկանց պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասված էր շարժման հայտարարության մեջ։ Համերգին մասնակցել են Շակիրան, Մայլի Սայրուսը, Ջասթին Բիբերը, Coldplay խումբը եւ այլոք։