Կես միլիոն մարդ մեկուսացվել է չինական Հեբեյում

Կես միլիոն մարդ մեկուսացվել է չինական Հեբեյում

Չինաստանի իշխանությունները մեկուսացման կարանտինային խիստ ռեժիմ են սահմանել Հեբեյ նահանգի Անսին գավառում, որտեղ ապրում է ավելի քան կես միլիոն մարդ՝ կորոնավիրուսային նոր բռնկման պատճառով։ Անսինը գտնվում է Պեկինից 150 կմ հեռավորության վրա։ Պատճառն այն է, որ այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման տասներկու դեպք, որից տասնմեկը կապված է եղել պեկինսյան «Սինյֆադիի» շուկայի հետ։ Այժմյան սահմանափակումներով, ամեն ընտանիքից միայն մեկ մարդ օրական մեկ անգամ կարող է դուրս գալ տանից, որպեսզի դեղորայք եւ սնունդ գնի։ Տանից դուրս գալ կարելի է միայն հիվանդանոց այցելության համար։