Մարկոնը մանրամասներ է ներկայացրել իր եւ Պուտինի զրույցից

Մարկոնը մանրամասներ է ներկայացրել իր եւ Պուտինի զրույցից

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մանրամասներ է ներկայացրել իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցից։ Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ֆրանսիական Բրեգանսոնում։ Թվիթերյան իր էջում Ելիսեյան պալատի տանտերը գրել է, որ համոզված է խորապես, որ Ռուսաստանը կապված է Եվրոպայի հետ։ «Մենք հավատում ենք Եվրոպային, որը տարածվում է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը ասել է, որ Ռուսաստանը ուղղակիորեն առերեսվել է կլիմայական փոփոխությունների ավերիչ հետեւանքների հետ եւ ուրախ է, որ Մոսկվան սկսել է Կլիմայի մասին Փարիզյան կոնվենցիայի վավերացման պրոցեսը։ «Դա հզոր սիմվոլիկ քայլ է, եւ բոլորս այդ ուղով պետք է ընթանանք»,- ասել է Մակրոնն իր գրառման մեջ։ Ըստ Մակրոնի, ինքը եւ Պուտինը հայտարարել են, որ պատրաստակամ են Լիբիայում տեւական կայունության ստեղծմանը եւ երկրում կարգուկանոնի վերականգնմանը։ Արդեն Սիրիայի մասով, Ֆրանսիան ընդգծել է, որ կրակը պետք է դադարեցվի անհապաղ կերպով Իդլիբում համապատասխան այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Սոչիում անցյալ տարի սեպտեմբերի 17-ին։ Նշենք, որ Պուտին-Մակրոն բանակցությունները տեւել են երկուս եւ կես ժամ։