Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով։ Այն հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Նա հայտարարել է, որ անցնող չորս տարիներին իրեն ոգեշնչել են «անհավանական ամերիկացիները»։

Առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին եւ իրավապահներին, որոնք ապահովում են հանգստություն եւ անվտանգություն երկրում։ Անդրադարձել է բուժաշխատողներին, որոնք ահռելի ջանքեր են գործադրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, ցավակցություն է հայտնել հիվանդությունից մահացածների ընտանիքներին եւ հարազատներին։ Միաժամանակ նաեւ կոչ է արել քաղաքացիներին լինել զգոն եւ պահպանել սեփական կյանքն ու առողջությունը։