Քոչարյանի պաշտպանը դատի է տվել ԱԱԾ-ին և հանրային հեռուստաընկերությանը. վարույթ է ընդունվել

Քոչարյանի պաշտպանը դատի է  տվել ԱԱԾ-ին և հանրային հեռուստաընկերությանը. վարույթ է ընդունվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, արդեն վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի եւ Հանրային հեռուստաընկերության:

Հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին Հանրային հեռուստաընկերության գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները , ըստ Օրեբելյանի,չեն համապատասխանում իրականությանը։

Բանն այն է, որ ըստ վերոնշյալ ռեպորտաժի՝ 

Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք: Սկզբնաղբյուն էլ նշված է ԱԱԾ-ին։

Օրբելյանի ներկայացուցիչը տևական ժամանակ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Քոչարյանի փաստաբանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար,  ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: