Իտալիան նոր կառավարություն ունի

Իտալիան նոր կառավարություն ունի

Իտալիան պաշտոնապես արդեն ունի նոր կառավարություն։ Ջուզեպպե Կոնտեի կաբինետում տեղի է ունեցել նաեւ 43 փոխնախարարների երդմնակալության արարողությունը՝ Կիջիի պալատում, որը 1961 թվականից սկսած, հանդիսանում է կառավարության նստավայրը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ըստ արարողակարգի, վարչապետ Կոնտեի ներկայությամբ երդման տեքստը կարդացել է կառավարության քարտուղար Ռիկարդո Ֆրակարոն, որից հետո փոխնախարարները բարձրաձայն արտասանել են «երդվում եմ» կապակցությունը եւ համապատասխան արձանագրության տակ մեկ առ մեկ ստորագրել։ Խոսքով հանդես է եկել նաեւ վարչապետ Կոնտեն։ Նոր կառավարության ձեւավորումը մեկնարկել էր սեպտեմբերի 4-ին։ Կառավարությունում կա 21 նախարար։