ԱՄՆ ամենաթանկարժեք տունը հանվել է վաճառքի

ԱՄՆ ամենաթանկարժեք տունը հանվել է վաճառքի

Միացյալ Նահանգներում հանվել է վաճառքի այդ երկրի ամենաթանկարժեք տունը, որը գտնվում է Բել-Էյր էլիտար շրջանում։ The One առանձնատան գինը կազմել է 30 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Տան մակերեսը կազմում է 9,8 հազար քառակուսի մետր։

Այն ամենամեծ մասնավոր առանձնատունն է աշխարհում։ Առանձնատունն ունի 21 ննջասենյակ, 42 լողասենյակ, 5 լողավազան, 30 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, ինչպես նաեւ առանձին հարկաբաժին՝ բարեգործական միջոցառումներ անցկացնելու համար։ Տան սեփականատերը հանդիսանում է կինոպրոդյուսեր եւ գործարար Նայլ Նայամին։ Այն սկսել է կառուցվել 2013 թվականին՝ 600 մարդու մասնակցությամբ։ Տան ճարտարապետը Պոլ Մակլինն է։