1,5 մլրդ դրամի չափով պարգեւավճարը կծախսվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծման համար

1,5 մլրդ դրամի չափով պարգեւավճարը կծախսվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծման համար

1,5 մլրդ դրամի չափով պարգեւավճարը կծախսվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծման համար։ Այս մասին ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականին պատերազմի ավարտից հետո հայտարարվել է, որ իրենք պարգեւավճարներ չեն ստանա, 13-րդ աշխատավարձը եւ 1,5 մլրդ դրամը կծախսվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծման համար։

Նա պարզաբանեց, որ ինվենտարիզացվել է 54 վերելակ բազմաբնակարան շենքերում, որտեղ ապրում են վիրավորում ստացած քաղաքացիները։

նա հավելեց, որ հենց այդ շենքերում վերելակները կփոխվեն առաջին հերթին։

«Արդեն տեղադրվել է 54 վերելակից 28-ը։ Մնացած վերելակները շուտով կտեղադրվեն Երեւանում»,֊ նշեց նա։