Այս պահին ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը հնարավոր չէ․ Ուոլես

Այս պահին ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը հնարավոր չէ․ Ուոլես

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոսել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանների մասին։ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հանրային ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ Բեն

Ուոլեսն ասել է, որ ստեղծված իրավիճակում, երբ պատերազմը շարունակվում է, Ուկրաինայի մուտքը դաշինք հնարավոր չէ։

«Մենք չենք կարող հակամարտություն ներմուծել ՆԱՏՕ։ Կարծում եմ՝ սա հասկանալի պայման է»,- նշել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը։

Նրա խոսքով, Դաշինքում ընդհանուր համաձայնություն կա, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, սակայն հիմնական հարցն այն է, թե «երբ» դա տեղի կունենա։

Ուոլեսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աջակցում են Ուկրաինային ռազմական տեսանկյունից։

«Ուկրաինան առաջ է շարժվում, ազատագրում է իր հողերը, ստիպելով Ռուսաստանին բարձր գին վճարել դրա դիմաց», - շեշտել է նա։