Պուտինի նախկին թիկնապահը՝ ՌԴ նոր ՊՆ ղեկավա՞ր

Պուտինի նախկին թիկնապահը՝ ՌԴ նոր ՊՆ ղեկավա՞ր

Ռուսաստանի պաշտպանության նոր նախարարը կդառնա Ալեքսեյ Դյումինը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ալեքսեյ Դյումինը գեներալ-գնդապետի կոչում ունի և Տուլայի մարզի նահանգապետն է 2016 թվականից։ 
Տարբեր լրատվամիջոցներ նրան անվանում են Կրեմլի ղեկավարի մերձավոր մարդկանցից մեկը։
Նա նաև Ռուսաստանի նախագահի թիկնապահն է եղել 1999-2007 թվականներին։

Մի շարք ռեսուրսներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Դյումինի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինի իրականացրած ապստամբության ժամանակ նահանգապետն ակտիվ ներգրավվածություն է ունեցել դեպի Մոսկվա վագներականների երթը կասեցնելու շուրջ բանակցություններում։