Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել կարիերան փրկած բժշկին

Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել կարիերան փրկած բժշկին
Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել կարիերան փրկած բժշկին
Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել կարիերան փրկած բժշկին

«Լոս Անջելես Գելաքսիի» հանրահայտ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարել, որում շնորհակալություն է հայտնում իր բժշկին։

Բանն այն է, որ ֆուտբոլիստը, երբ հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, ինչից հետո խոսակցություններ կային, որ հարձակվողը կարող է ավարտել կարիերան։


«Բոլորն ասում էին, որ ամեն ինչ ավարտված, սակայն Ֆուն ասաց՝ ոչ։ Շնորհակալ եմ»,- լուսանկարը այսպես է վերնագրել Իբրան։