Արարատցիները նույնպես կմիանան Մարտի 1-ի երթին

Արարատցիները նույնպես կմիանան Մարտի 1-ի երթին

«Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ին, Արտաշատի ելքի կամրջի և բետոնե մայրուղու սկզբնամասից կմեկնարկի ավտոերթ: Երթով կշարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու «Մարտի 1»-ին նվիրված մեծ հավաք: Երթն առաջնորդելու է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը»,- այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Փաստորեն մարզպետներին հանձնարարություն է տրված մեծաքանակություն ապահովել Մարտի 1-ին անցկացվելիք երթին։