Մարզպետի տեղակալների կրճատում է սպասվում (տեսանյութ)

Մարզպետի տեղակալների կրճատում է սպասվում (տեսանյութ)
Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզպետարանի կառուցվածքը բավականին ուռճացված է, և կրկնվող գործառույթներ կան: «Դրա համար մենք հիմա քննարկում ենք նախագիծը և ակնկալում ենք մարզպետների տեղակալների կրճատումներ»,-ասաց պարոն Մաթևոսյանը։

Արմավիրի մարզպետի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կմնա ընդամենը մեկ մարզպետի տեղակալ, ինչն իր համար ընդունելի է:

Անդրադառնալով պարգևավճարների թեմային՝ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ իրենց մարզպետարանում բոլորն են պարգևատրում ստացել՝ ստորին օջախներից մինչև մարզպետ:

Hraparak.am-ի հարցին՝ ինքն անձամբ որքա՞ն է ստացել, մարզպետն ասաց՝ մեկ լրիվ դրույքի չափով: Այսինքն՝ 13-րդ աշխատավա՞րձ է ստացել, Մաթևոսյանն ասաց, որ 13-րդ աշխատավարձ գոյություն չունի:

Մանրամասն՝ տեսանյութում։