Նայել եմ Էրդողանի աչքերի մեջ ու ասել դա

Նայել եմ Էրդողանի աչքերի մեջ ու ասել դա

2006 թվականին Ստամբուլում մասնակցել եմ միջազգային մեծ համաժողովի և այն ժամանակ վարչապետ Էրդողանի աչքերի մեջ նայելով ասել ՝ ունեցեք խիզախություն դատապարտելու Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովի ամբիոնից ասել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն ժամանակ մտքիս ծայրով անգամ չէի պատկերացնի, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, վտանգավոր, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում»,- ասել է Գեղամ Մանուկյանը։