Տանը, ուր տասնյակ օձեր են եղել, հայտնաբերվել է կնոջ դիակ

Տանը, ուր տասնյակ օձեր են եղել, հայտնաբերվել է կնոջ դիակ

ԱՄՆ Ինդիանա նահանգի Բաթլ-Գրաունդ քաղաքի բնակչուհի Լորա Հյորսթին հայտնաբերել են մահացած, վզին փաթաթված պիթոն տեսակի օձ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հյորսթի դիակը հայտնաբերվել հոկտեմբերի երեսունին այն տեղամասում, որը պատկանում է Բենթոն շրջանի ոստիկանապետ Դոնալդ Մանսոնին։ Սողունին արագ հեռացրել են կնոջ պարանոցից, սակայն նրան վերակենդանացնել չի հաջողվել։ Կինը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է երեսունվեց տարեկան, երկու երեխաների մայր, աշխատել է որպես տեխնիկական մասնագետ Լաֆայետ քաղաքի Kirby Risk ընկերությունում։ Առաջին տվյալների համաձայն, կնոջն սպանել է օձը։ Տեղի ոստիկանությունում սակայն չեն շտապում կոնկրետ տեղեկություններ ասել մահվան հանգամանքների հետ կապված եւ սպասում են դիահերձման արդյունքներին; Ոստիկանությունը պարզել է, որ ոստիկանապետ Մանսոնը իր հողամասում 140 օձ է պահել։ Օձերի սիրահար է եղել Հյորսթը, ով ամեն շաբաթ երկու անգամ այցելել է ոստիկանապետի ընտանիքին։ Նա էլ ունեցել է քսան օձ։ Ոստիկանապետի հողամասում մարդիկ չեն ապրել ու հողամասի վրա կառուցված տանն ու ավտոտնակում միայն օձեր են բազմացվել՝ վաճառելու համար։