Ձերբակալվել է հայտնի ամերիկացի երգիչ R.Kelly-ն

Ձերբակալվել է հայտնի ամերիկացի երգիչ R.Kelly-ն

Միացալ Նահանգներում ձերբակալվել է հայտնի ամերիկացի երգիչ R.Kelly-ն։ Նրան ներկայացվել է անձի հանդեպ սեքսուալ բռնություն կատարելու մեղադրանք։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Չիկագոյի ոստիկանության հայտարարության համաձայն, նա դատարանի առաջ կկանգի արդեն այսօր, հաշված ժամեր անց։ R.Kelly-ն մեղադրվում է անչափահասների հանդեպ սեքսուալ բռնություն կատարելու մեջ։ Նրա դեմ հայց են ներկայացրել նա չորս ենթադրյալ զոհերը, որոնք 13-16 տարեկան են։ Իլինոյս նահանգի օրենքներով, նման հանցագործությունների համար առավելագույն պատժաչափը յոթ տարվա բանտարկությունն է։