ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Իրանին․ Սերգեյ Լավրով

ԱՄՆ-ն փորձում է մեկուսացնել Իրանին․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն իրականացնել համատեղ խոշոր ծրագրեր՝ այդ թվում նաեւ էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երկու կողմերն էլ հաստատել են, որ պատրաստակամ են հետագայում եւս ամրապնդել առեւտրաներդրումային կապերը։ Մենք իհարկե բախվում ենք ԱՄՆ կողմից սահմանված անօրինական սանկցիաների հետ։

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իրանի վրա, եւ փորձում է տնտեսապես մեկուսացնել Թեհրանին, ինչը բացարձակապես հակասում են միջազգային իրավունքների եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին»,- հայտարարել է նախարար Լավրովը՝ Մոսկվայում իր իրանցի գործընկեր Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո։ Խոշոր նախագծեր կիրականացվեն տրանսպորտի, արդյունաբերության եւ ատոմային էներգետիկայի ոլորտներում, հավելել է նախարար Լավրովը։