Թրամփը ասել է, թե երբ կճանաչի կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները

Թրամփը ասել է, թե երբ կճանաչի կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե որ դեպքում միայն կճանաչի այս տարվա նոյեմբերի երեքին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, նախագահ Թրամփը կճանաչի միայն ազնիվ եւ արդար ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ, Թրամփը ասել էր, որ խաղաղ կհեռանա, եթե պարտվի դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին, այն դեպքում, երբ դա որոշի Գերագույն դատարանը։