Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ

6,1 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Ըստ հաղորդման, էպիկենտրոնը գտնվում է Սան Խոսե դել Կաբո քաղաքից 200 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը 10 կմ է։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։