Մարտի 1-ին մյուս ճամբարում էր

Մարտի 1-ին մյուս ճամբարում էր

 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման մասին նախագիծը երկու օր քննարկելուց եւ պոպուլիստական ելույթներից հետո երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց այն միաձայն՝ 118 կողմ ձայնով։

Ուշագրավ է, որ նախագծին կողմ քվեարկեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը, որը 2002-2008 թթ. զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը եւ ըստ որոշ տեղեկությունների՝ այդ իրադարձությունների ժամանակ «զորք» է ուղարկել՝ համաժողովրդական շարժումը ճնշելու։ Ի դեպ, Ստեփանյանը մինչ հեղափոխական խորհրդարանի պատգամավոր դառնալը երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նրա լիազորությունները 2016-ին դադարեցվել են ՀՀ քրօր․ 308 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար հարուցված քրեական գործի պատճառով։