Նազարբաեւը արտասվել է 

Նազարբաեւը արտասվել է 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները իր ղեկավարած «Նուր Օթան» կուսակցության համագումարի վերջում։ Այս մասին հայտնում է  Nur.kz-ն։ Իր եզրափակիչ խոսքից եւ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւին որպես առաջիկա հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու հարցի քվեարկությունից հետո, երբ հնչել է կուսակցության օրհներգը, նախագահ Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները։