ԳՇ պետը «Եռաբլուրում» հունից դուրս եկավ լրագրողների հարցերից

ԳՇ պետը «Եռաբլուրում» հունից դուրս եկավ լրագրողների հարցերից

Միկրոֆոնները տարեք հեռու։ Ազատեք իմ ճանապարհը ու գնացեք ձեր գործներին։ Դուք դատավոր չեք ինձ համար, որ եկել եք ինձ նման հարցեր եք տալիս։ Այս մասին քիչ առաջ «Եռաբլուրում» խուսափելով լրագրողների՝ Ազատ գյուղում տեղի ունեցավ ողբերգական դեպքի վերաբերյալ հարցերից ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Կարգ կա, համապատասխան կարգով, մամուլի խոսնակի միջոցով կարող եք դիմել ու մոտենալ ինձ»,- հավելեց նա։