Կիրառում ենք նորարարական մեթոդներ, որոնք անգամ Թուրքիայում չեն կիրառում

Կիրառում ենք նորարարական մեթոդներ, որոնք անգամ Թուրքիայում չեն կիրառում

Հարցազրույց Մեդինես բժշկական կենտրոնի տնօրեն Մարինա Դալլաքյանի հետ

-Նորաբաց Մեդինես բժշկական կենտրոնը ծառայությունների լայն շրջանակ է առաջարկում, կա՞ արդյոք ինչ-որ պրոցեդուրա, որից Դուք խորհուրդ կտայիք սկսել ծանոթությունը կենտրոնի հետ։ 

-Մեր կենտրոնի ծառայությունների շրջանակն իսկապես շատ լայն է։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն անհրաժեշտ միջամտությունը, այնպես որ կարող եմ խորհուրդ տալ դիմել մեր մասնագետներին, քանի որ երբեմն մարդուն թվում է, թե իրեն մի բան է պետք, բայց բժշկի հետ խոսելուց հետո պարզվում է, որ այլ ավելի արդյունավետ և անգամ արժեքով ավելի մատչելի տարբերակ կա։ Միտքն այն է, որ մեր բժիշկներն օգնում են ընտրել հենց այն, ինչ իսկապես պետք է, այլ ոչ թե այն, ինչ մոդայիկ և տարածված է։ 

-Հասկանալի է, որ նորաբաց կենտրոնի առավելությունը ոչ միայն նոր վերանորոգումն ու հաճելի պայմաններն են, այլև սարքերը, որոնցով կատարվում են միջամտությունները, կա՞ արդյոք տարբերություն վերջին սերնդի ու նախորդ սերնդի սարքերի միջև։ 

-Իհարկե կա, տեսեք, յուրաքանչյուր նոր սարքավորում ավելի կատարելագործված է լինում, քան նախկին սերնդի նույն սարքը։ Կիրառվող նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ մեծանում է միջամտության արդյունավետությունը, ավելի քիչ տրավմատիկ է լինում, որի շնորհիվ կրճատվում է վերականգնողական ժամանակահատվածը։ Ի վերջո, շատ կարևոր է նաև սարքերի ծագման աղբյուրը։ Մեզ մոտ միայն օրիգինալ, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներ են, որոնք մեր բժիշկների հմուտ ձեռքերում ուղղակի հրաշքներ են գործում։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր օգտվում են ապարատային միջամտություններից, անպայման տեղեկանան, թե ինչ սարքերով է կատարվում միջամտությունը և ինչ արդյունք ակնկալել։ 

-Հայաստանում ընդունված է ընտրել առաջին հերթին բժշկին։ Ովքե՞ր են Մեդինեսի բժիշկները, ի՞նչ կրթություն և փորձ ունեն։

-Միանգամայն ճիշտ եք։ Շատ կարևոր է, որ վստահ լինես բժշկի որակների, փորձառության մեջ, քանի որ ցանկացած միջամտություն՝ լինի էսթետիկ թե այլ, պետք է վստահել միայն պրոֆեսիոնալներին։ Մեդինէս բժշկական կենտրոնում աշխատում են բացառապես բարձրագույն բժշկական կրթություն ունեցող, համապատասխան որակավորումներով մասնագետներ, որոնցից շատերը վերապատրաստվել և շարունակում են վերապատրաստվել միջազգային ճանաչում ունեցող կենտրոններում, մասնակցում են փորձի փոխանակման ծրագրերին, անընդհատ բարելավում են իրենց մասնագիտական որակները և գիտելիքները։ Ի դեպ, մեր կենտրոնի հետ աշխատում են նաև արտերկրից հրավիրված բժիշկներ, ովքեր պարբերաբար մեզ մոտ անցկացնում են ամենատարբեր միջամտություններ։ Փորձի փոխանակման նպատակով մենք արդեն հասցրել ենք մեր կենտրոնում հյուրընկալել Ֆրանսիայից և Անգլիայից բժիշկների, ովքեր մեր բժիշկների հետ անցկացրել են մի շարք հաջողված վիրահատություններ, կիսվել են միջազգային նորարարական մեթոդներով։ Այդ գործընթացը մշտական և շարունակական է լինելու։ 

-Ձեր #ԷլՄիԳնաԹուրքիա հեշթեգը բավական ուշագրավ է, կպատմե՞ք ինչպես այդ միտքը ծագեց, և արդյո՞ք Թուրքայում ավելի լավ են կատարում պլաստիկ միջամտությունները, որ նման հեշթեգ մտածելու անհրաժեշտություն առաջացավ։

-Իրականում այդ արշավն ուղղված է մազերի փոխպատվաստմանը, բայց կիրառելի է նաև պլաստիկ միջամտությունների դեպքում։ Մենք կատարել ենք շուկայի ուսումնասիրություն և մեր համար զարմանալի բացահայտում արել, որ մեր շատ հայրենակիցներ նախընտրում են գնալ Թուրքիա՝ մազերի փոխպատվաստման համար։ Վերլուծել ենք պատճառները և պարզել, որ դրանք մի քանիսն են․ վիրահատության արժեք, փորձառու բժիշկների պակաս, նորարարական մեթոդների բացակայություն։ Բայց մեր ուսումնասիրություններով պարզել ենք, որ Հայաստանում ևս բավականին բարձր մակարդակով կատարվում է այդ միջամտությունը, այլ բան է, որ երբեմն արժեքը ավելի բարձր է, քան այդ երկրում։ Ի՞նչ ենք առաջարկել մենք՝ մատչելի գին, միջազգային լավագույն կենտրոնների կողմից վերապատրաստված բժիշկներ և նորարարական մեթոդներ, որոնք չեն կիրառվում անգամ Թուրքիայում։ Ընդամենը կարիք կար տեղ հասցնելու այս տեղեկությունը, որպեսզի մեր հայրենակիցները իմանան, որ այլևս կարիք չկա այլ տեղ մեկնելու, այն էլ տվյալ երկիր՝ այդքան ցանկալի վիրահատության համար։ Մեր կենտրոնում օգտագործվում է եզակի ռոբոտացված մեթոդ, միակը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Մենք կոմպլեքս մոտեցում ենք ցույց տալիս խնդրին՝ նախա և հետվիրահատական լրջագույն բուժման սխեմաների կիրառմամբ, որի շնորհիվ ոչ թե փոխպատվաստումը հաջողված է լինում, այլև գերազանցում է բոլոր սպասելիքները։ Ի դեպ, մեր նորաբաց կլինիկայում, որն առայժմ 2 ամսվա կյանք ունի, կատարվել է մոտ 45 հաջողված վիրահատություն, այնպես որ այո, Էլ Թուրքիա մի գնացեք։ 

-Եթե կինը ունի 3 օր ժամանակ (ասենք՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի) և ուզում է կարդինալ փոփոխություններ իր արտաքինում, ի՞նչ միջամտություններ խորհուրդ կտաք և ի՞նչ արդյունք կլինի։ 

-Մեր առաջարկների շարքն այնքան բազմաբնույթ է, որ կդժվարանամ  նշել կոնկրետ մեկը։ Բայց արագ արդյունքի համար և կարդինալ փոփոխություն ապահովելու համար ունենք գերազանց միջամտություն՝ ուլտրաձայնային Սմաս լիֆթինգ, որն արվում է անչափ արդյունավետ, նորագույն սերնդի սարքավորման միջոցով, արդյունքն իսկապես անգերազանցելի է լինում։ Սա ուղղակի հերթական միջամտության գովաբանում չի․ այն ինչ ստանում են պացիենտները միջամտությունից հետո, անգամ իրենց համար է անսպասելի լինում։ Ի դեպ, այս միջամտությունը համեմատվում է դեմքի ոչ վիրահատական ձգման հետ, որին ի տարբերություն բարդագույն և երկարատև վերականգնումով վիրահատական ձգման, չի պահանջում ոչ վերականգնում, ոչ հատուկ խնամք։ Գրեթե անցավ է, իսկ արդյունը ուղղակի ապշեցուցիչ է անգամ մեզ համար։ Այնպես որ եթե ունեք ընդամենը 3 օր և ուզում եք զարմացնել ամուսնուն, ընկերուհիներին և նախանձ հարևաններին, ապա գալիս եք Մեդինէս և մոտ 10 տարով երիտասարդացած գնում եք։  

-Մինչև միջամտությունները ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ, արդյո՞ք ձեր բժշկական կենտրոնում կարելի է դրանք անցնել։

Կախված միջամտության տեսակից և բնույթից միշտ պարտադիր է նախնական խորհրդատվությունը, անգամ եթե դա հասարակ մազահեռացում է։ Բժիշկը հավաքագրում է իրեն անհրաժեշտ տեղեկությունը, կազմում է անկետա և հակացուցումների բացակայության դեպքում կատարվում է միջամտությունը։ Եթե դա մաշկաբանական, գինեկոլոգիական կամ մազաթափության խնդիր է, ապա բացի խորհրդատվությունը նշանակվում են նաև անալիզներ, որոնք կարող եք հանձնել հենց մեր կենտրոնում գործող բարձրակարգ լաբորատորիայում։ Իսկ եթե դա վիրահատական միջամտություն է, ապա պարտադիր կատարվում է վիրաբույժի, անեսթեզիոլոգի, սրտաբանի խորհրդատվություն, որից հետո միայն նշանակվում է վիրահատության օրը, եթե հակացուցումներ իհարկե չկան։  

-Մի փոքր գնային քաղաքականության մասին․ կա՞ արդյոք զեղչերի համակարգ, ի՞նչ գներ են Ձեր կենտրոնում, եթե միջին համեմատականներ տանենք քաղաքում գործող այլ կենտրոնների հետ։

-Շատ կարևոր է հասկանալ մի բան։ Յուրաքանչյուր ծառայություն ունի իր արժեքը, դա բժշկի գիտելիքներն են,  ժամանակն է, օգտագործվող նյութերը, սարքավորումները, որոնցով կատարվում են միջամտությունները, պայմանները, որտեղ այդ ամենը կատարվում է։ Կենտրոնի նախագծման, բիզնես պլանավորման փուլում մենք հստակ որոշում ունեինք, ստեղծել էսթետիկ բժշկական ծառայություններ՝ խելամիտ և հասանելի գներով։ Ինչու եմ սա կարևորում, քանի որ երբեմն ուռճացված գների շատ ենք հանդիպում, բայց երբեմն էլ խայտառակ ցածր գներ են լինում՝ նույն միջամտության համար՝ տարբեր կենտրոններում։ Հարց․ ինչպես կարող է նույն ծառայությունը մի տեղ լինել օրինակ 10 000 դրամ, այլ տեղ՝ 30 000 դրամ։ Պատասխանեմ, պետք է հասկանալ, թե տվյալ կենտրոնում, օրինակ, ով է վիրահատող բժիշկը, ինչ փորձառություն ունի։ Ինչ նյութերով է աշխատում մաշկաբանը, ինչ ծագման սարքերով է աշխատում բժիշկ-էսթետը և ամենակարևորը, ով է իրականացնում միջամտությունը, օրինակ, ներարկումային միջամտությունը իրականացնողը բժիշկ է, թե բուժքույրական բազային գիտելիքներ ստացած մասնագետ, կամ որ ավելի սարսափելի է, ընդհանրապես բժշկական կրթություն չստացած, ինչ-որ կասկածելի 2 շաբաթյա կուրս անցած վարսավիր՞  Ահա այս բոլոր խնդիրների ամբողջությունից էլ  ծագում է հակասական և այդքան կտրուկ տարբերվող արժեքները։ Ինչ ենք արել մենք՞ Հստակ, առանց մի քանի անգամ ավել եկամտի ակնկալիքով սահմանել ենք ադեկվատ արժեքներ բոլոր ծառայությունների մասով։ Ես արդեն նշել եմ, որ մեր առաքելությունը,  դա որակն է՝ հասանելի, խելամիտ գներով։ Ի վերջո, մարդիկ կամավոր վճարում են այս ոլորտից օգտվելիս, իրենք պիտի հասկանան ինչի համար են վճարում, ինչ սպասել և ինչից հեռու մնալ։ Ինչ վերաբերում է զեղչերին և հատուկ առաջարկներին, այո, կլինիկայի բացման առիթով մենք մինչև փետրվարի 5-ը հայտարարել ենք մեծ ակցիա, 20-30  տոկոս մեծ զեղչ համարյա բոլոր պահանջված միջամտությունների համար։ Ակցիաներ և հատուկ առաջարկներ մենք միշտ ենք ունենալու, որոնց շնորհիվ էլ ավելի հասանելի կդառնան միջամտությունները։ 

-Գաղտնիք չէ, որ պլաստիկ վիրաբուժության հսկայական մասը ուղղված է ծերանալու դեմ պայքարին, ո՞ր տարիքում է պետք դիմել կոսմետոլոգի կամ վիրաբույժի օգնությանը, որ այդ պայքարը արդյունավետ լինի։

-Հարցը շատ կարևոր է, բայց  պատասխանը միանշանակ լինել չի կարող։ Ինչու՞ Ամեն ինչ շատ անհատական է։ Կան մարդիկ, ովքեր գենետիկորեն ուշ են ծերանում և հակառակը։ Կան մարդիկ ովքեր վարում են առողջ կենսակերպ և երկար մնում են երիտասարդ։ Մենք կոչ ենք անում, որ ոչ թե տարիքային գործոնը խաղա առաջնային դեր, այլ երբ մարդ սկսում է իր արտաքինից դժգոհել, այդ ժամանակ դիմի մասնագետներին։ Ի վերջո, ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Մեկի մոտ տարիքային մաշկային փոփոխությունները սկսում են 25 տարեկանից, մյուսի մոտ 40 տարեկանից։ Հետևաբար, դիրմել կոսմետոլոգի պետք է այն ժամանակ, երբ սկսում ենք նկատել առաջին փոփոխությունները։ Ի վերջո, դա չի նշանակում դիմել կտրուկ միջոցների։ Դեռ շատ վաղ տարիքից պետք է խնամել մաշկը, ճիշտ լվանալ, ճիշտ մաքրել, ճիշտ և ըստ մաշկի տեսակի խնամքի միջոցներ օգտագործել, այլ ոչ թե նա, ինչ օգտագործում է հարևանի աղջիկը կամ խորհուրդ է տվել մոտիկ ընկերուհին։ Դա կարող է որոշել միմիայն բժիշկը և ըստ այդմ, ուղղակի խորհուրդ տալ ինչպես հետևել՝ առանց լուրջ միջամտությունների դիմելու։ Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատություններին․ այստեղ ամեն ինչ միանշանակ չի․ եթե մարդ ունի բնածին քթի ձևի դեֆորմացիա, կամ ուղղակի քիթ, որն իրեն դուր չի գալիս, ապա սկսած 18 տարեկանից կարող է շտկել քթի ձևը։ Եթե կա շնչառական խնդիր, ապա ավելի վաղ տարիքից է պետք դիմել վիրահատության՝ բժշկի հետ խորհրդակցելով։ Ի վերջո, մարդիկ ինչու են դիմում պլաստիկ միջամտությունների՞ Իրենց կոմպլեքսներից ազատվելու, ավելի ինքնավստահ դառնալու և ավելի լիարժեք ապրելու համար։ Բայց անչափ կարևոր է, որ գեղեցկության հետևից գնալիս չվնասենք մեր առողջությանը։ Դրա համար մենք ընտրել ենք կարգախոս՝ առողջ գեղեցկություն։ 

-Ի՞նչ նյութերով են աշխատում Ձեր կենտրոնում, որտեղի՞ց են դրանք ներմուծվում և ի՞նչ առավելություններ ունեն։

-Մեր կենտրոնում օգտագործվում են բացառապես բարձրորակ, սերտիֆիկացված և օրինական ներկրողներից ձեռքբերված նյութեր։ Մեր համար սկզբունքային խնդիր է դա, քանի որ անհայտ ծագման նյութերով, անհայտ կրթություն ունեցող ձեռքերով երբեմն անվերականգնելի վնաս է հասցվում մարդու կյանքին և առողջությանը։ Դրանք էժանագին նյութեր չեն, սակայն  մենք դրա հաշվին չենք սահմանում այնպիսի գին, որը հասանելի չլինի։ Իմ կոչը, խնդրանքը բոլորին, ովքեր որոշում են դիմել էսթետիկ միջամտությունների․ վստահեք միայն բժշկական բարձրագույն կրթություն ունեցող, փորձառու մասնագետների, թույլ մի տվեք Ձեր վրա փորձարկումներ կատարեն, մի վստահեք և մի օգտտվեք, օրինակ, գեղեցկության սրահներում կատարվող ներարկումներից, անգամ մազահեռացումը կատարեք միայն էսթետիկ կամ բժշկական կենտրոններում։ Հավատացեք, այն վնասը, երբեմն աչքի համար աննկատելի, բայց օրգանիզմի համար լուրջ վնասը ոչ մի դեպքում չարժե այն գումարը, որն այդ պահին խնայում եք, սակայն հետո ստիպված եք լինում հարյուրապատիկ ավելին ծախսել և մեծ հարց է, կարող եք վերականգնել խաթարված առողջությունը թե ոչ։ Ի վերջո, ամենվտանգավոր, կյաքնի համար վտանգավոր իրավիճակը, որ կարող է լինել, դա ալերգիկ ռեակցիան է, երբեմն՝ անաֆիլակտիկ շոկը, որից արդեն դժվար թե կարողանան Ձեզ փրկել գեղեցկության կենտրոնում կամ փոքրիկ կաբինետում, որտեղ ձեզ կկատարեն ներարկում։ Եղեք զգոն, տեղեկացված և հետևեք Ձեր առողջությանը։ 

-Եվ վերջում․ պլաստիկ վիրաբուժությունը ոչ միայն գեղեցկությունը պահպանելու ու վերականգնելու համար չէ այլև բնածին լուրջ խնդիրներ է լուծում, կյանքեր փրկում։ Ձեր կենտրոնում նման բարդ վիրահատություններ կատարվու՞մ են․ կարո՞ղ եք օրինակներ բերել։

Պլաստիկ վիրահատություններին իրականում ուղղված են ոչ միայն անբավարար արտաքինը կարգավորուլուն, այլև այո, շատ բնածին արատներ շտկելուն, օրինակ վթարներից կամ այրվածքներից հետո դեմքի կամ մարմնի մաերի վերականգնմանը։ Մեր փորձառու բժիշկները կատարել և կատարում են ամենաբարդ միկրովիրաբուժական միջամտություններ, վերականգնել են անշարժ կամ կտրված մասեր։ 44 օրյա պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, փրկել բազմաթիվ կյանքեր,վերականգնել վերջույթներ․․ Մեր կոչը հետևյալն է, սիրեք և խնամեք Ձեր մարմինը, դիմեք միայն փորձառու բժիշկների, տեղեկացեք բոլոր մանրամասներին, պարզեք հակացուցումները որից հետո միայն դիմեք միջամտության։ Մեր կենտրոնը պատրաստ է անվճար խորհրդատվություններ անցկացնել բոլոր նրանց համար, ովքեր երկմտում են՝ դիմել միջամտության թե ոչ և տալ այն հստակ պատասխանները, որոնք կօգնեն որոշելու՝ դիմել որևէ գործողության թե ոչ։

Սիրով սպասում ենք Ձեզ Վարդանանց 110 հասցեում, Մեդինես բժշկական կենտրոնում։