Ոստիկանությունն օպերացիա է անում` ՀՀ տարբեր ավտոճանապարհներին

Ոստիկանությունն օպերացիա է անում` ՀՀ տարբեր ավտոճանապարհներին

Ոստիկանությունը այս պահին կրկին ստուգումներ է անում ՀՀ տարբեր տարածքներում, մասնավորապես` Ջրվեժի եւ Աշտարակի հատվածում։

Այս անգամ եւս մարդկանց ավտոմեքենաներում զենք են փնտրում։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ այդ օպերացիան եւս իրականացնում էին` Երեւանի մուտք գործող ճանապարհներին։

Հավելենք նաեւ, որ սա աննախադեպ ծավալի ստուգումներ են, այսպիսին դեռ չի եղել։ Տարբեր վարկածներ են շրջանառվում` ընդհուպ մինչեւ դիվերսիոն խմբի մասին։