Բորիս Ջոնսոնը դեռ հիվանդանոցում է

Բորիս Ջոնսոնը դեռ հիվանդանոցում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցյալ գիշերն անցկացրել է հոսպիտալում։ Նա շարունակում է մնալ հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ, որտեղ տեղափոխվել էր այն պատճառով, որ նրա մոտ պահպանվել էին կորոնավիրուսի ախտանշանները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ջոնսոնը անցնում է ստանդարտ ստուգումներ, քանի որ արդեն տասն օր նրա մոտ պահպանում են կորոնավիրուսի ախտանշանները՝ թեստ հանձնելուց եւ դրական պատասխան ստանալուց հետո։