Ում էի մի կտոր հաց տվել
Խաչիկ Նազարյանը, ով երկար տարիներ աշխատել է Խաչատուր Սուքիասյանի կազմակերպություններում եւ հայտնի է որպես խելացի, գրագետ մասնագետ՝ այթի տեխնոլոգիաների գծով, այսօր ֆեյսբուքում գրառում է արել․ «Ում էի մի կտոր հաց տվել, որ չհամաձայնեցի աշխատել»։
Խոսքն այն մասին է, որ նրան էլ են ժամանակին առաջարկել զբաղեցնել նախարարի պաշտոն, չգիտենք՝ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիաների, թե մեկ ուրիշ եւ նա այսօր ակնարկում է, որ կարող էր Վահան Քերոբյանի տեղում լինել։
Ի դեպ, այս օրերին մեծ թվով մարդիկ զգուշացնում են, որ նման շոու-պատժիչ ակցիաներից հետո այլեւս ոչ մեկը չի ցանկանալու աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, քանի որ նման քրեական գործեր կարող են հարուցվել բացարձակապես բոլոր նախարարների նկատմամբ։
Կարծիքներ