Այս դիետան նվազեցնում է հակումն ալկոհոլի նկատմամբ
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները նշել են, որ կետոգենային դիետան, որը ենթադրում է օրական սննդակարգում ածխաջրերի նվազում եւ ճարպերի ավելացում, նպաստում է սպիրտային խմիչքների հանդեպ հակման կրճատմանը։ Գիտափորձերին մասնակցել են ալկոհոլային կախվածություն ունեցող 33 չափահաս մարդ։ Փորձերը տեւել են երեք շաբաթ, որից հետո մասնակիցներին գլխուղեղի մագնիսատեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել, պարզելու համար ալկոհոլի հանդեպ խթանիչ ազդակների առկայության մակարդակը։
Գիտափորձերի ընթացքում պարզվել է, որ ստանդարտ սննդակարգով սնվողների մոտ ալկոհոի հանդեպ խթանիչ ազդակները եղել են շատ ավելի ուժգին, քան կետոգենային դիետայով սնվողների մոտ։ Պատճառը, ըստ մասնագետների կետոններն են, որոնց քանակն ավելանում է այն մարդկանց մոտ, ովքեր սնվում են կետո-դիետայով։ Կետոնները օրգանական միացություն է, որը արտադրում է լյարդը՝ ճարպից։ Երբ օրգանիզմում ածխաջրերի պակասորդ է լինում, կետոնները հանդես են գալիս որպես էներգիայի ալտերնատիվ աղբյուր։
Կարծիքներ