Մենք հիմա շախմատի ձիու քայլ պիտի անենք

Մենք հիմա շախմատի ձիու քայլ պիտի անենք

Օրերս եվրոպական քաղաքական տուրնեից հետո որջապետը ելույթ ունեցավ Ազգային ժողովում և Հովհաննու Հայտնությունն արեց, իսկ պատգամավորներն ապշահար իրար երեսի էին նայում և լռում. Եվրոպայում , ասում են, իբր խիստ ցավոտ տրորել էին ոտքը, թարսի նման, ոտքն էլ պրոտեզ չէ…Ու դրա համար եկել էր Հայաստան ու դասը սերտած, չէ՛, ոտանավորն անգիր արած ասմունքեց՝ բավական տպավորիչ և համոզիչ, որ ոչ միայն յուրային պատգամավորները՝ անգամ «ընդդիմադիրները» ծպտուն չհանեցին (այսինքն՝ իրենք նույնպես այդ համոզմունքին են), որ մենք ոչ միայն կադաստրի թուղթ չունենք ու չենք էլ ունենա, որովհետև մենք ապրում ենք ՏՆՎՈՐԻ կարգավիճակում….

Հայե՛ր, ուշադիր լսե՛ք ՈՐՋապետի խոսքն ու ուշադիր նայե՛ք նրա դիմախաղին ու շարժուձևին:

Այս մարդն իսկապե՞ս մեր տաղանդավոր ժողովրդին ոչխարի տեղ է դրել.....Էս քաղաքական թյուրիմացությունը, բավական չէ, որ Արցախը տվեց ազըռին, մեր պետության ռազմավարական կարևորագույն բարձունքներն ու ճանապարհները տվեց աղըռ-թուրքին, դեռ էլի անկլավներ է ուզում տալ, հիմա էլ ասում է ու հաստատում, որ Հայաստան երկիր չկա, մենք տնվոր ենք, երևի՝ իր «карзинк-ով», մենք պիտի Շնորհակալ լինենք, որ իր շնորհիվ թուրքից մեզ համար պպզելու տեղ «փեշքեշ» կստանանք....

Հայաստանի ակադեմիկոս, դոկտոր- պրոֆեսո՛ր պատմաբաններ, քաղաքաՏգետներ, դիվանաՏգետներ, ո՞ւր է ձեր արձագանքը: Դե մենք ի՞նչ՝ շարքային Հասարակության ոչխարներս, չենք հասկանում, համ էլ, մեր ձեռքին  ի՞նչ կա. մեզ 30 տարի ոչխարացրին ու հավատացրին, որ մեր ձեռքին իրենց տված 5-10 հազար դրամն է միայն...
Բա դո՞ւք, ակադեմիկոս-դոկտոր պրոֆեսորներդ, դո՞ւք էլ արդեն ոչինչ չեք հասկանում.....

Հարգելի՛ դիվանագետներ, քաղաքագետներ, եթե անգամ վերլուծել եք այս ելույթը և ձեր հեղինակավոր ու ծանրակշիռ կարծիքն եք հայտնել, այս ամենը մենք տեսնում ենք ու հասկանում ենք, ինչքան էլ մեզ ոչխարի տեղ դնեն նորերն ու նախկինները… 

Շատ ենք ուշացրել. գտե՛ք քաղաքական և իրավական այն անբեկանելի ձևը, որով  ՈՐՋապետ կոչվածին կմեկուսացնենք....

Չէ՛, իսկապե՞ս մենք անտարբեր ենք դարձել մեր երկրի ու երկիրը պաշտպանած Հայ մարդու, նրա ծնած-սնած զինվորի հանդեպ, որ թույլ ենք տալիս՝ մեր աչքի առաջ վերացնեն մեր զինվորին, մեր կռված տղերքին, նրանց ընտանիքներին, այդ ընտանիքներում ծնված ու մեծացող վաղվա զինվոր տղերքին, մեր ապագա բանակի ապագան, բայց ո՛չ էն «ապագան», որով Նիկոլն ընտրությունների դաշտ մտավ, էն անմիտ ու անհեթեթ ապագայով, որ ոչ միայն տրամաբանորեն, այլև քերականորեն սխալ ձևակերպված և արտահայտված մի ընտրաԳովազդ էր՝ 
Ապագա կա՛ ապագա....

Նախընտրական օրերին «Հրապարակ» թերթում ես իմ հոդվածում հանգամանորեն բացահայտեցի այդ «ապագայի» անորոշությունը կամ առավելապես՝ հստակ մոլորեցումը մեր ժողովրդին, որն այս երեսուն տարիների ընթացքում այնքան է հեռացել գիրք կարդալուց, որ հասարակ ու պարզ տրամաբանելուց հետ է մնացել... Իհարկե՛, ապագա կա, անգամ 1 րոպե հետոն ապագա է՝ դեռ չի եկել, բայց ինչպիսի՞ ապագա՝ բարեկեցիկ, հաղթական և ապահո՞վ, թե՞ այնպիսի ապագա, որ իրականացրեց Նիկոլը 2018-ից սկսյալ մինչև 2021 թվի ընտրությունները և ընտրություններից հետո և մինչև այսօր, և Աստված մի՛ արասցե, որ շարունակի…

Հիմա փորձեմ մի փոքր տրամաբանության լույսի շող բերել մեր մոլորյալների աչքերին, որովհետև օրը ցերեկով հավկուրությամբ են տառապում այս 5 տարիներին... 

Ասում էր ու իբր պնդում, թե Սյունիքի միջանցք չի լինելու, բայց Թուրքիայի հետ հաղորդակցության ճանապարհ է բացում երրորդ  երկրի համար. երրորդ կողմն Ադրբեջանն է.

Մարգարայի կամուրջը բացելուց հետո երրորդ կողմի ֆուռերը կհատեն Հայաստանի սահմանը, կմտնեն Հայաստան ու կանցնեն Թուրքիա, բա էլ Սյունիքի միջանցքն ո՞ւմ է պետք, Իրանին էլ ժամանակավորապես հանգստացրեց…
Արցախը հանձնեց ազըռ-թուրքին, իսկ Արցախը պաշտպանելու պատասխանատվությունը թողեց ռուսի վզին, իսկ ռուսը քո հողերը թուրքին բաժանելուց դեռ չի կշտացել,
ՀՀ տարածքները տվեց թուրք-ազըռին, բայց նեղացավ ՀԱՊԿ-ից, թե ինչու վազելով չեկավ, որ թուրքի  դեմն առներ.... Բայց ո՞վ, ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները ուրախ-ուրախ հետևում էին իրենց եղբայրների հաղթանակին ու հետո էլ սրտանց շնորհավորեցին նրանց հաղթանակը ու մեր պարտությունը: 
Ուզում է երկու աթոռի վրա նստել կամ երկու լարի վրա լարախաղացություն, չէ՝ քյանդրբազություն անի, իսկ մոլորյալները հիանում են, թե դիվանագիտություն է անում.... Լարից իր ընկնելն անխուսափելի է, բայց իր ընկնելը` գլուխը քարը, այսօր Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է կախված մազից....
Բանակը քանդում է, ասում է՝ բարենորոգում է անում և իբր դավաճաններին է պատժում, ում որ պետք է պատժեր, ու ովքեր արժանի են այդ «մեծ պատվին», նրանց հետ տունտունիկ է խաղում. կալանում, բաց է թողնում, հետո էլ մի օրենք-մօրենք է փոխել տալիս, ընդհուպ մինչև Սահմանադրության հոդված, ու արդարացնում է Քոչարյանին....
6 ամիս «ընդդիմադիրները» Երևանի փողոցներն ու հրապարակները վարեցին-խորովեցին, վերջում ընկերական հավաքվեցին ու գնացին աշխատանքի՝ Ազգային ժողով, վեց ամսվա աշխատավարձն էլ ստացան. բա հո սոված չէի՞ն մնալու…

Պատկերացրե՛ք` ձեզնից մեկը մի վեց ամիս չէ՛, ընդամենը տասնվեց օր աշխատանքի չգնա, բժշկական տեղեկանք չտանի ու առոք-փառոք շարունակի աշխատել, հետո էլ քննադատի էդ հիմնարկի պետին, որն իրեն աշխատանքով էր ապահովել, անձեռնմխելիությունն էլ ապահովել է…

15 զինվորի հրդեհի ճարակ արեցին, առաջին քննիչ-դատախազն ինքն էր, շուլալեց, կարեց-կարկատեց, ու գործը, հաստատ, դրանով կփակի…

Դե՛, էլի՛ կարելի է շարունակել, բայց դրանք էսօր, ցավոք, շարունակական են դառնում…
Լա՛վ, դրանցից մեկը.

Ուրեմն, մի քանի ազատամարտիկ կռված տղերք, որ պետության առաջնահերթությամբ պիտի բնակարան ստանային և ապահով ապրեին իրենց ընտանիքների հետ, մի երկու տարի առաջ ժամանակավորապես իրավունք էին ստացել բնակվելու Աշտարակ տանող ճանապարհին ՊՆ նախկին բարձրահարկ շենքում: Այդ ընտանիքներին բռնությամբ վտարել էին իրենց զբաղեցրած սենյակներից, և նրանք հայտնվել էին փետրվարյան ցրտին դրսում: Մենք ՝որպես պետություն, միջոցներ չունե՞նք, որ ընտանիք ստեղծած մեր նախկին զինվորներին ապահովենք բնակարանով, ախր մոռանում ենք նաև, որ այդ ընտանիքներում ծնված և մեծացող տղաները վաղը մեր բանակի զինվորներն են դառնալու….

Միջոցներ չունի՞ կառավարությունը…. Բայց ՀՀ կառավարությունը Թուրքիային հարյուրավոր տոննաներով «մարդասիրական» օգնություն է շռայլում: Բա ո՛ւր ենք մենք՝ հայերս, որ դա էլ մարսեցինք…

Իհարկե, կարելի է ազատամարտիկներին հատկացվող օգնությունը տրամաբանորեն դնել մեր մեծահարուստների հովանավորությանը, ախր, հենց էս տղերքն են գնացել կռիվ, պաշտպանել մեր սահմանները, ու էդ մեծահարուստներն էլ հանգիստ ու ապահով հարստացել են…Գոնե թե իրենց միջոցներից պետք է այդ ընտանիքներին քաղաքի տարբեր շրջաններում բնակարաններով ապահովեին: Չգիտեմ, արեցի՞ն այդ բարեգործություն-«զոհողությունը» մեր հարստացած տղերքը…

Այս վերլուծությունս կարող է լինել շարունակական, բայց բավարարվում եմ այսքանով՝ հույսով, որ Հայաստանում կլինեն իրական քաղաքական ուժեր, որոնք կկասեցնեն Նիկոլի «դեմոկրատական բռենդի և խաղաղության օրակարգի» սև երթը, թեև ԽԵՂափոխության օրերին և հետո նա իրեն և իր քայլական կուսակիցներին հայտարարեց ՍՊԻՏԱԿՆԵՐ… Իսկ մենք՝ նրան չվստահողներս, դարձանք Սևեր, մինչդեռ ինքն է երկիրը և ժողովրդին կանգնեցրել Շախմատի Սև վանդակի վրա…

Մեզ պետք թ հենց հիմա նույն այդ Շամատի դաշտում ՁԻՈՒ ՔԱՅԼ անել, որ դուրս գանք սև վանդակից, իր՝ Նիկոլի գծած սև վանդակից…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս