Ցուցարարները հրդեհել են ոստիկանական բաժանմունքը Միացյալ Նահանգներում

Ցուցարարները հրդեհել են ոստիկանական բաժանմունքը Միացյալ Նահանգներում

Միացյալ Նահանգների Մինեապոլիս քաղաքում ցուցարարները հրդեհել են ոստիկանական բաժանմունքը։ Ոստիկանները հասցրել են տարհանվել բաժանմունքի տանիքից՝ ուղղաթիռի միջոցով։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Fox News-ը, նշելով, որ զանգվածային անկարգությունները արդեն երրորդ օրն է շարունակվում են Մինեապոլիսում այն բանից հետո, երբ ոստիկանության ներկայացուցիչը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկելիս աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հանդեպ, նրան զրկել է կյանքից։

Ցուցարարները նախ շրջապատել էին ոստիկանական բաժանմունքը, ապա, երբ տանիքին գտնվող ոստիկանները փորձել են լուսաձայնային նռնակներով ցրել հավաքը, ցուցարարները ներխուժել են ոստիկանական բաժանմունք եւ հրդեհել այն։