Նեռը՝ հայոց աշխարհում 

Նեռը՝ հայոց աշխարհում 

Դու մեզ վերադարձրիր ամենասարսափելին՝ մորթվածի բարդույթը, որը մենք կարողացել էինք հաղթահարել հարյուր տարիների ընթացքում:

Դու մեզնից խլեցիր հայրենիք ետ բերողի հպարտությունը, որով ապրում էինք երեսուն տարի: Ասա մեջդ մտած դեւի անունը՝  մենք խաչի զորությամբ հանենք: Մտածե՞լ ես՝ ինչ իմաստ ունի «Խաչ կքաշեմ վրադ» ժողովրդական խոսքը: Իհարկե՝ չէ: Հին Հայքում դեւ հանելու գաղտնի գիտությունն ի զորու է եղել խաչի օգնությամբ չարք ու սատանա հանելու:

Կարմիր որդերով լիքը քո փոքրիկ ուղեղի ծալքերում «Հայրենիք», «Հավատք», «Խաչ» բառերը ջնջված են:

Հրաժարական տաս թե չտաս՝ ազգը հրաժարվել է քեզնից: Ձայն բազմաց՝ ձայն Աստծո. եթե քեզ արգելում են մտնել եկեղեցի, հոգիդ այլեւս դժոխքից վերադարձ չունի: Կարդա Թումանյանի «Չարամիտները» բանաստեղծությունը, բայց չշփոթես Նար-Դոսի հետ:
Աշխարհում մեծ ու փոքր ահաբեկչություն իրականացրած բոլոր անիծյալներն էլ ահաբեկչություն իրականացնելուց հետո հայտարարում են պատասխանատվություն ստանձնելու մասին: Քո պատկերացրած պատասխանատվությունը հաստատո՞ւմն է, որ ազգակործան ծրագիրդ իրականացրել ես ու տեր ես արյան գետերին, մեր հոգու դրախտի՝ Արցախի կորստին, մեր լուսերես պարմանիների կոտորածին:

Ո՞ր չարքն է որդնած ուղեղիդ մեջ մտցրել առաքյալի, մեսիայի սուտ կերպարը: Դու ո՛չ մեկն ես, ո՛չ մյուսը. վրիժառուն, ըստ Դավթի Սաղմոսի, ճանապարհին է, յոթնապատիկ պատիժդ ի՞նչ է լինելու՝ մարդկային բանականությունից դուրս է: 

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Գյումրի