Տղա ես, քո տունը ծախիր, մեր երկիրը քոնը չէ․․․

Տղա ես, քո տունը ծախիր, մեր երկիրը քոնը չէ․․․

Բոլորդ էլ լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բնակարան ունի։ Բայց բնակարանի մասին չի, որ ուզում եմ խոսել։ Ոչ էլ այն մասին, որ բնակարանը մինչև խայտառակ պատերազմն ու կապիտուլյացիան էր ուզում վաճառել։ Ասելիքս լրիվ այլ է։ Բնակարանը վաճառքի հանելու հայտարարությունից կարելի է եզրակացնել (2020 թ․ 21 ապրիլ), որ երեք տարի է՝ բնակարանը վաճառքի հանված է, բայց չի վաճառվում։ Նույնիսկ ազգային ժողովում իր սեփական բնակարանի վաճառքի մասին խոսեց, ասելով, որ այդ հարցերով Աշոտիկն է զբաղվում։ Այսինքն մի փոքրիկ անշուք բնակարանի վաճառքի մասին, անշուշտ, պիտի տեղյակ լինեին կինը, Աշոտիկն ու մնացյալը։ Բնակարանը Փաշինյանի սեփականությունն է՝ ոնց ուզի, կարող է տնօրինել։ Երբ դեռ նոր էր վարչապետ դարձել, (դարձելը պատահական չեմ օգտագործում)  ասում էր՝ բնակարանը տվել ենք մի անապահով ընտանիքի, որ այնտեղ ապրեն։ Կնիկն էլ կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին ՝ չզբաղեցրած բնակարանները տրամադրել անապահով ընտանիքներին։ Մի քանիսը հավատացին դրա խոսքի անկեղծությանը, չգիտեին՝ գլխներին ինչ են բերելու։ 
Ինչևէ, Հայաստանում ամենապահով ընտանիքներից մեկը հիմա Փաշինյանի ընտանիքն է։

Չի՞ ուզում իր սեփական բնակարանը նվիրել իր պատճառով տուն ու տեղից զրկված, տեղահանված  ընտանիքներից մեկին։ Կինն էլ կոչեր չի՞ ուզում անել։ Իմ ասելիքը նրանց սեփական բնակարանին չի վերաբերվում, որը երեք տարի է՝ չի վաճառվում, բնական է՝ մարդուկնիկ  սակարկում են։ Ուզում եմ հասկանալ՝ Արցախը, Հայաստա՞նն էլ է նրանց սեփականությունը, որ գնորդները թափել են գլխներին ու առանց սակարկելու հանձնում են։ Ի՞նչ լեգիտիմություն ունեն նրանք, որ հայ ժողովրդի սեփականությունը հանձնում են թշնամուն։ Մի անշուք տուն վաճառելու համար երեք տարի սակարկում են, Արցախը հանձնեցին, Հայաստանն էլ մաս- մաս հանձնում են։ Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել։  Մի սովորական տուն վաճառելու համար տան անդամների համաձայնության իրավական փաստաթղթեր են ուզում, Արցախը օտարելու համար արցախցիների համաձայնությունը պետք չէ՞ր։ Հիմա Հայաստանն է մաս-մաս հանձնվում։ 
Նիկոլ, տղա ես, քո տունը ծախի, մեր տները հանգիստ թող։ Տղա ես քո տունը ծախի, որը քոնն է, մեր երկիրը քոնը չէ, որ ոնց ուզես՝ հանձնես։ Էդ կռիվն էլ է սարքած թատրոն, որ իբր թե  մեր երկիրը ձեռքներիցս կռվով են խլում, դու էլ միթոմ թե  խաբար չես։ Դու աշխարհասփյուռ հայերի համաձայնությունը պիտի ստանայիր՝ Արցախը հանձնելու կամ Հայաստանը ծվատելու համար։ Ումի՞ց ես համաձայնություն ստացել։