Իրաքի խորհրդարանում պատգամավորները վախենում են կորոնավիրուսից եւ չեն գնում աշխատանքի

Իրաքի խորհրդարանում պատգամավորները վախենում են կորոնավիրուսից եւ չեն գնում աշխատանքի

Իրաքի խորհրդարանում պատգամավորները հրաժարվում են աշխատանքի գնալ՝ վախենալով վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Shafaq-ը։ Այդ պատճառով քվորում չի ապահովվում եւ նիստեր չեն գումարվում։

Նշենք, որ Իրաքի պառլամենտում արդեն 30 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով եւ այժմ անցնում է բուժման կուրս։ Ներկայումս մշակվում է պլան՝ խորհրդարանի աշխատանքը հեռավար դարձնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Իրաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 45 հազար է, առողջացածների թիվը գերազանցում է 21 հազարը, իսկ կորոնավիրուսային ինֆեկցիայի մահացել է մոտ 1800 մարդ։