Ծանր է այս տարին Իրանի համար․ Հասան Ռոհանի

Ծանր է այս տարին Իրանի համար․ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ընթացիկ տարին չափազանց ծանր տարի է Իրանի համար, պայմանավորված եւ կորոնավիրուսային համավարակով, եւ Իրանի հակառակորդների կողմից Թեհրանի հանդեպ իրականացրած տնտեսական ճնշումներով։

«Սա ամենաբարդ տարին է, եւ թշնամու տնտեսական ճնշումների, եւ համավարակի պատճառով»,- իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահը։ Նա հիշեցրել է, որ տնտեսական ճնշումները, որոնք սկսվել են 2018 թվականին, ավելացել են եւ հիմա ամենածանր ճնշումներն են իրականացվում Իրանի հանդեպ։ Ռոհանին, անդրադառնալով արդեն կորոնավիրուսային համավարակին, հայտարարել է, որ դիմակների կրումը պարտադիր կդառնա հանրային վայրերում սկսած հաջորդ կիրակիից։

Նշենք, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 144 մարդ, նոր հաստատված վարակակիրների թիվը 2489 է։ Ընդհանուր առմամբ հիվանդացության ընդհանուր թիվը մոտ 223 հազար է, իսկ մահացությունների թիվը գերազանցել է 10 500-ը։