Իսլանդիայի պատմության մեջ ամենից երիտասարդ նախագահը վերընտրվել է 

Իսլանդիայի պատմության մեջ ամենից երիտասարդ նախագահը վերընտրվել է 

Իսլանդիայում գործող նախագահ Գունդի Յոհաննեսսոնը վերընտրվել է հերթական նախագահական ընտրություններում, որը տեղի էր ունեցել նախօրեին։ Այս մասին հայտնում է Iceland Monitor-ը։ Նա ստացել է ընտրողների ձայների 92,2 տոկոսը։ Նրա մրցակից Գյուրմունդուր Ֆրանկլին Յոնսոնը ստացել է ավեների 7,8 տոկոսը։ Նշենք, որ Յոհաննեսսոնը հանդիսանում է ամենից երիտասարդ նախագահը Իսլանդիայի պատմության մեջ։ Նա ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին։ Հիշեցնենք, որ Իսլանդիան անկախություն ստացել է 1944 թվականին։