Հնդկաստանում կործանվել է МиГ-29К ինքնաթիռ

Հնդկաստանում կործանվել է МиГ-29К ինքնաթիռ

Հնդկական Գոայում կործանվել է МиГ-29К ինքնաթիռ՝ ուսումնավարժական թռիչքի ընթացքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Օդաչուն կարողացել է կատապուլտացվել եւ ողջ է մնացել։

Ավիավթարի հետ կապված իրականացվում է հատուկ հետաքննություն։ Ավիավթարի պատճառների մասին չեն բարձրաձայնվում։

Նշենք, որ անցյալ տարի էլ Գոայում կրկին ավիավթար է տեղի ունեցել։ Այն ժամանակ կործանիչի շարժիչում հրդեհ էր բռնկվել՝ թռիչքի ժամանակ։