Ինչ տեղի կունենա համաշխարհային տնտեսության հետ կորոնավիրուսի հետեւանքով

Ինչ տեղի կունենա համաշխարհային տնտեսության հետ կորոնավիրուսի հետեւանքով

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության առնչությամբ, կապված Չինաստանում բռնկած նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ, երկու սցենարային զարգացում է կանխատեսվում։ Համաճարակը այսպես թե այնպես փոփոխության կենթարկի ԱՄՀ համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը, որը հունվարին հայտարարվել էր 3,3 տոկոս։

Ըստ սցենարներից մեկի, եթե առաջիկայում կորոնավիրուսի տարածումը կանգ առնի, ապա արդեն երկրորդ եռամսյակում չինական տնտեսությունը կվերադառնա իր բնականոն հունին եւ գլոբալ առումով տնտեսական աճը հնարավոր կլինի պահել 3,2 տոկոսի սահմաններում։ Վատագույն դեպքում, եթե կորոնավիրուսը տարածվի ամբողջ մոլորակով, ապա այն անխոս կազդի համաշխարհային տնտեսության վրա եւ այդ ժամանակ կարիք կզգացվի համագործակցային պայքարի։ «Արդեն ժամանակն է խոստովանել, որ կան ռիսկեր այն երկրների համար, որոնք ունեն վատ առողջապահական համակարգ»,- ասել է ԱՄՀ ղեկավարրը։