Սյունիքի բարբառով եմ ասում՝ ֆեյքեր հերիք «լըքռահաչ տաք»

Սյունիքի բարբառով եմ ասում՝ ֆեյքեր հերիք «լըքռահաչ տաք»

Ցուցարարը ավտոբուսի վրա հայկական դրոշ է ծածանում։ Հիշում ենք , թե դրոշի նկատմամբ ինչ «սեր ու հարգանք էր ցուցաբերում» վարչապետը։ Ասում էր՝ հայկական դրոշը պիտի ծածանվի ամենաբարձր տեղում։ 

Սոցիալական ցանցերում այդ տեսարանն է։  Ֆեյքաֆաբրիկան թափվել ու անպատվում է ցուցարարին՝ խուժան խուլիգաններ, բոլորին սահման քշեք։ Մեկն էլ ձեռ է առնում՝ Ստամբուլու՞մ է։ Երևի մոռացել են, թե ինչպես էր ցուցարար Նիկոլը «ստոլբեքի վրա ստոյկա տալով՝ մայկ- տրուսիկով արագաչափեր փակում»։ Ուրիշ բաներ  չհիշեցնեմ։ 

Իսկ Ստամբուլու՞մ եք հարցնողներին ասեմ, որ այս մարդիկ դուրս են եկել, որ Հայաստանը Ստամբուլ չդառնա։ Այդ ֆեյքերը, տեղ- տեղ էլ մոլորված մարդիկ անցե՞լ են Գորիս – Կապան միջպետական ճանապարհով։ Տեսե՞լ են, թե ինչպես են Գորիս Կապան և այլ միջպետական ճանապարհներին ծածանվում ադրբեջանական դրոշները, թե ինչպես են ադրբեջանցիները անցակետեր դրել ու իրենց տանտիրոջ նման պահում։ Եթե տեսել են ու նման բաներ են գրում, ուրեմն իրենք անվերադարձ հայի տեսակը չեն։ Ուրեմն նրանք ուզում են, որ Հայաստանը Ստամբուլ դառնա։ Եթե մոլորյալ են ու դեռ հավատում են Նիկոլի ստերին, թող գնան ու տեսնեն։ 
Գորիսից Կապան գնացող «թասի պավարոտներ» կան, այդպես են անվանում՝ ոլորապտույտ ճանապարների համար։ Ճանապարհի վերջում մի չնաշխարհիկ, «ձեռք չկպած» անտառ կա։ Մինչ Նիկոլը վարչապետ դառնալը այդ անտառի տերն ու տիրականն էինք։ Սյունեցիները գնում էին « քուլատանձ, հուն, թթո շլոր, մոշ» ու այլ վայրի մրգեր ու հատապտուղներ «մեշոկներով հավաքում»։ Ես էլ շատ եմ  գնացել։ Առավոտ շուտ էինք գնում, որովհետև այդ անտառում արջերը գիշերը «թափ էին տալիս (Նիկոլի մատ թափ տալը չի) քուլատանձերի ծառերը» , առավոտյան երկու մետրի չափ ծառերի տակ մրգով  լցված էր լինում։ Երբեմն էլ ծառի փչակներում վայրի մեղր էինք գտնում։ Գնում հավաքու՜մ, հավաքու՜մ էինք՝ բերում հարևան- ընկեր բոլորին բաժանում։ Մերն էր անտառը, մերն էր «թասի պավարոդները» , Մերն էր Սյունիքը, մերն էր Հայաստանը։ Էլ անտառը մերը չի։ 

Նիկոլը եկել Արցախի 75 տոկոսը հանձնել, Սյունիքի  միջպետական ճանապարհը թուրքին է տվել,։ Թշնամին տասնյակ կիլոմետրերով մխրճվել է Սյունիքի մեջ ու անցել է մյուս շրջաններին։ Երևանին են մոտենում, Երևանի՜ն։ Եթե այսօր Երևանում են բարձրացնում հայկական դրոշը, ուրեմն Երևանն էլ է վտանգի մեջ։ Մեր պետականությունը, պետականության սիմվոլներն էլ են վտանգի մեջ։ Սյունեցու բարբառով եմ ասում՝ ֆեյքեր հերիք «լըքռահաչ տաք»՝ մեր պետականությունը, դրոշը փրկեք, «դրոշ սիրող» Նիկոլից։