Իրանը երկկողմ բանակցություններ չի վարի ԱՄՆ հետ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը երկկողմ բանակցություններ չի վարի ԱՄՆ հետ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չունի մտադրություն ԱՄՆ հետ երկկողմ բանակցություններ վարելու եւ ճանաչում է միայն միջազգային միջնորդների վեցյակի ձեւաչափը՝ ԱՄՆ ԱԽ մշտական հինգ անդամներ + Գերմանիա, որոնց հետ կնքվել է Միջուկային գործարքի համաձայնագիրը։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ «Դոնալդ Թրամփը դեռեւս երազում է երկկողմ հանդիպման մասին, որպեսզի բավարարի իր «Թրամփի գործարքը» ստանալու մարմաջը։ Չհիմնավորված լավատեսություն է»,- թվիթերյան իր էջում գրել է նախրար Զարիֆը, հավելելով, որ միակ ընդունելի ձեւաչափը վեցյակն է, որից Թրամփը դուրս է եկել։ Բացի այդ, ըստ Զարիֆի, պետք է հատուցել Իրանի կրած վնասները։