Ռուսաստանում աշխատուժի պակաս կա․ Պուտինը մտադիր է նոր եղանակով այդ պակասը լրացնել

Ռուսաստանում աշխատուժի պակաս կա․ Պուտինը մտադիր է նոր եղանակով այդ պակասը լրացնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է մի շարք երկրների հետ քննարկել Ռուսաստան միգրանտների տեղափոխման նոր կամ «կետային» մեթոդի հետ կապված հարցը։ Խոսքը հատկապես այն օբյեկտներին աշխատուժով ապահովելու մասին է, որոնք ունեն աշխատուժի պակաս։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Պուտինը կարեւորել է անհրաժեշտ որակյալ աշխատուժի ներգրավումը հատկապես շինոլորտում։ Նշենք, որ ըստ ՌԴ ՆԳ նախարարության տվյալների, ներկայումս մոտ կեսով նվազել է միգրանտների թիվը Ռուսաստանում։ Այժմ Ռուսաստանում ապրում է մոտ վեց միլիոն միգրանտ։ Ընդ որում, ժամանակավոր կեցության իրավունք ունի մոտ մեկ միլիոնը։ Աշխատանքային միգրանտների պակասի պատճառով բազմաթիվ շինօբյեկտներում աշխատուժի դեֆիցիտ է նկատվել։ Միայն Մոսկվայում ներկայումս կա տասը հազար շինարարի թափուր հաստիք եւ պակասորդը լրացնելու համար միգրանտներին են ներգրավելու։