Ինձ միայն այդ հարցն է հետաքրքրում․ զոհվածի մայր

Ինձ միայն այդ հարցն է հետաքրքրում․ զոհվածի մայր

«Հրապարակի» հետ կապ է հաստատել արցախյան վերջին պատերազմում զոհված Մուշ Հակոբյանի մայրը՝ Պայծառ Հակոբյանը, նա ասաց, որ երկար ժամանակ է, ինչ փնտրում են որդու զինգրքույքն ու կրծքանշանները, որը Մուշը ստացել է մինչև պատերազմը։ Զոհվածի մայրն ասաց, որ նույնիսկ կապ են հաստատել այն զինվորականի հետ, որը անձամբ է զորամասից, որտեղ ծառայելիս է եղել Մուշը, հանել փաստաթղթերը․

«Մեզ միայն հետաքրքիր է, թե որտեղ է մեր երեխայի զինգրքույքն ու այն կրծքանշանները, որոնք նա ունեցել է մինչև պատերազմը, և հետաքրքրիր է, թե մեր երեխային հերոսի կոչում չի՞ հասնում, չէ՞ որ դիրք է պահել, մի քանի զնեքի է տիրապետել, մի քանի տանկ ու զրահատեխնիկա է ոչնչացրել։Մենք խոսեցինք նաև զինվորականի հետ, որը գնդից հանել է փաստաթղթերը, ասաց, որ բոլորը հանձնել է Արցախի ազգային անվտանգության ծառայությանը, ինչո՞ւ մինչև հիմա մեր երեխայի զինվորական գրքույքն ու կրծքանշանները մեզ չեն տալիս»,- ասաց զինվորի մայրը։ 

Հիշեցնենք, որ Մուշ Հակոբյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին։