Նկարիչների միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը

Նկարիչների միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը

Շուրջ 11 ժամ տեւած նկարիչների միության համագումարը րոպեներ առաջ ավարտվեց։ Նախագահի պաշտոնում առաջադրվել էին 4 թեկնածու` նկարիչներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը եւ Հաղթանակ Շահումյանը, ով սակայն ինքնաբացարկ հայտնեց:

Քվեարկությանը մասնակցած 351 նկարիչներից 60-ն իրենց ձայնը տվել էին Խաչիկ Աբրահամյանին, 82-ը՝ Կարեն Աղամյանին եւ 193-ը՝ Սուրեն Սաֆարյանին, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Կարեն Աղամյանին, ապա բոլոր նրանց, ովքեր իրեն վստահել են․ «Նոր փուլ ենք սկսելու այսօրվանից եւ միմիայն մի ընտանիքի նման պետք է կարողանանք կառավարել»,-ասաց նա։ 

35- ամյա Սուրեն Սաֆարյանը Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը։

Սուրեն Սաֆարյանը 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։