Մերկելը պարզաբանել է, թե ինչու է վատ զգացել

Մերկելը պարզաբանել է, թե ինչու է վատ զգացել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պարզաբանել է, թե ինչու է իրեն վատ զգացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Նա ասել է, որ արդեն իրեն լավ է զգում, երեք բաժակ ջուր է խմել ու այդ էր պակաս, որ հանկարծ առողջական խնդիր ունենար։

Նշենք, որ շատերը քննադատել են Զելենսկուն, որ գտնվելով Մերկելի կողքին այդ պահին, ոչինչ չի ձեռնարկել։ Ի պատասխան այդ մեղադրանքների, Զելենսկին ասել է, որ ինքը գտնվել է կանցլերի կողքին եւ վերջինիս վտանգ չէր կարող սպառնալ։ Մասնագետները նշում են, որ Մերկելի մոտ ինքնազգացողության վատացումը կարող էր կապված լինել շոգ եղանակի հետ։