Մոսկվա-Թեհրան-Բաքու․ կմիավորվեն երեք երկրների երկաթուղիները

Մոսկվա-Թեհրան-Բաքու․ կմիավորվեն երեք երկրների երկաթուղիները

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը որոշում են կայացրել միավորել իրենց երկաթուղային գծերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, իրանական Սպահանում ելույթ ունենալով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Նախարար Նովակը նաեւ հույս է հայտնել, որ այս մտադրությունը բարեհաջող կերպով հնարավոր կլինի իրականություն դարձնել։ Միաժամանակ նաեւ կբացվի նավահանգիստ՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ գյուղատնտեսական ապրանքների փոխանակության համար։